Տեսնում եմ շատ տեղեր, որ քաղհասարակության ձայնը լսելի չի լինում․ Հովսեփ Խուրշուդյան

Ցավոք, Հայաստանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշներով հետնահանջ է գրանցել՝ միջազգային հակակոռուպցիոն համապատասխան կազմակերպությունների տվյալներով և դա ընդունում է նաև Հայաստանի կառավարությունը։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսի և քննարկման ժամանակ ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։

«Ցավում եմ, որ համապատասխան գործողությունները դեռ տեսանելի չեն, որ իշխանություններն իրականացնեն կոռուպցիայի դեմ պայքարն աշխուժացնելու համար, ավելին՝ տեսնում եմ շատ տեղեր, որ քաղհասարակության ձայնը լսելի չի լինում։ Հույս ունեմ, որ այս կոալիցիայի ձայնն ավելի լսելի կլինի»,-նշեց Հովսեփ Խուրշուդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

——————————

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։

Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։

Մայիսի 11-ին ներկայացվեց մշտադիտարկման զեկույցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել