Fly One-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի ուղևորներ,
Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով արգելել են Fly One ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում։
Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ helpdesk.am@flyone.eu էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար»: