Երևան քաղաքում՝ մայիսի 12-ին կեսօրից հետո, 13-14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` մայիսի 12-ին կեսօրից հետո, 13-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ի երեկոյան 14-ի գիշերը՝ առանձին վայրերում ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 12-14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ին՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։