Սառա Նալբանդյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր․ կառավարությունը հաստատել է արդյունքները

Կառավարությունը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Սառա Նալբանդյանի ընտրության արդյունքները:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինստիտուտը տևական ժամանակ  ռեկտորի ժպ ուներ: «Ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվեց, և այսօր արդեն ունենք ապրիլի 20-ի հոգաբարձուների խորհրդի նիստով ընտրված ռեկտոր՝ Սառա Նալբանդյանը: Նա ոլորտի մեծ փորձառություն ունի, արվեստագիտության թեկնածու է և դոցենտ, ինչպես նաև արտերկրի բուհերի հետ համագործակցության մեծ փորձառություն ունի, աշխատանքի փորձ՝ նաև ԵԹԿՊԻ-ում»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ նոր ռեկտորը կկարողանա հաջողությամբ իրականացնել բուհի ղեկավարման աշխատանքները:

Սառա Նալբանդյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել   իրեն վստահելու համար:  «Լիովին գիտակցում եմ ստանձնելիք պարտականությունների լրջությունը: Եվ կաշխատեմ ամենայն լրջությամբ իրականացնել դրանք»,-ասել է ռեկտորը՝ վստահեցնելով, որ աշխատանքի ընթացքում անընդմեջ վերանայելու է բուհի կրթական ծրագրերն ու դասավանդման մեթոդները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել