Ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
«Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և գնացքների միջև միջակայքը 8,5 րոպե է։
Շնորհակալություն մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում են իրենց աշխատանքին, քանզի հենց իրենք են Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները»,-նշվում է հաղորդագրության մեջ։