Չի բացառվում, որ բանը սադրանքի կամ հարձակման չբերի, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան նախապատրաստվում է. պատգամավոր

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, թե «ադրբեջանական բանակն անհրաժեշտ վճռական քայլեր կձեռնարկի` կանխելու ցանկացած տիպի սադրանք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Վերջինս նաև նշել է, որ տեսադիտարկման համակարգերը ֆիքսել են Արցախի պաշտպանական համակարգի մատակարարումների, ինչպես նաև` մարդկային ուժի` ՀՀ-ից Արցախ շարժեր, որոնց ուղղությամբ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

Սրան զուգահետ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան ողողված է «փորձագետ-քաղաքագետների», դուրսգրված գործիչների հարցազրույցներով, գրառում-հայտարարություններով, ինչպես նաև` տեսախցիկի ֆիքսված կադրերով, որտեղ նույնիսկ պարզ չէ, թե ինչ մեքենաներ են և ուր են շարժվում:

Այս ամենը նվազագույնը սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն է, որը որպես կանոն Ադրբեջանն անում է որևէ գործողությունից առաջ:

Չի բացառվում, որ բանը սադրանքի կամ հարձակման չբերի, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան նախապատրաստվում է:

Ինչ վերաբերվում է ՀՀ-ից մարդկային ուժի կամ տեխնիկայի Արցախ տեղափոխությունների դրվագին, ապա ՀՀ իշխանությունը պատերազմից հետո զորակոչ դեպի Արցախ չի ուղարկում, իսկ սպառազինություն նույնիսկ ՀՀ-ի համար բավարար չափով չի ապահովում, ուր մնաց Արցախ տեղափոխի:

Սրա մասին շատ լավ գիտեն տարածաշրջանի հիմնական երկրները, անկասկած տեսնում են, որ Ադրբեջանը ագրեսիայի նախապատրաստություն է տեսնում, սակայն նրան կանգնեցնելու բավարար ջանքեր չեն ձեռնարկում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել