Այսօր Պոլիտեխնիկում հյուրընկալել եմ ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցին. Գոռ Վարդանյան

Հանդիպման ընթացքում պարոն դեսպանը խոսեց ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան կողմից կրթության ոլորտում հետաքրքրությունների մասին, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության կողմից տրամադրվող ասպիրանտական կրթաթոշակների մասին: Այս մասին հայտնում է պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Ողջունելով Շվեյցարիայի դեսպանի առաջին այցը Պոլիտեխնիկ՝ ներկայացրեցի բուհի 90-ամյա փառահեղ պատմության կարևոր ձեռքբերումները, ներկա զարգացումները և ռազմավարական առաջնայնությունները: Մանրամասն խոսել ենք մեր զարգացման ծրագրերի մասին՝ ներկայացրել եմ հիմնադրամի կազմում նոր ստեղծվող հիմնական դպրոցի հայեցակարգը, բուհական մակարդակում մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխումները, ինժեներական լաբորատորիաները, նոր մասնագիտությունների ձևավորումը, գիտական և հետազոտական ուղղությունների առևտրայնացման և դեպի ինդուստրիա գնացող զարգացման նախագծերը:

Դեսպանն իր հերթին հայտնեց իր պատրաստակամությունը աջակցել ՀԱՊՀ և Շվեցարիայի համալսարանների հետ համագործակցությունը խթանելու ցանկացած նախաձեռնությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել