Փետրվարի 24-ին, ժամը 01.00-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի հրապարակի մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-211440» մակնիշի մի մեքենա:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Պարեկները վարորդին առաջարկել են բացել պարանոցին գցած պայուսակը, սակայն նա դիմել է փախուստի: Պարեկները հետապնդել, ձերբակալել և, «ՎԱԶ-211440»-ով հանդերձ, ոստիկանության Բազումի բաժին են տեղափոխել նրան: Խուզարկությամբ վանաձորցի 32-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կաթուցիչ՝ 4.45 գրամ դեղնականաչավուն զանգվածով, 2,78 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ գոտկատեղից հայտնաբերվել է դանակ:
«ՎԱԶ-211440»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: