Ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր

Փետրվարի 24-ին Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են 26-ամյա երիտասարդի և 18-ամյա աղջկա դիեր։

Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ՝ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում կան քաղաքացիներ, որոնք չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ որպես նախնական վարկած քննարկվում է գազի արտահոսքը։

Մինչ հրշեջների՝ կանչի վայր հասնելն, ավտոտնակի դուռը տեղի ուժերով բացել և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են տղամարդու, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել