Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի երեք անդամներ ծրագրում են այցելել Սպահան քաղաքում գտնվող Պաշտպանության նախարարության տարածք, որը պայթեցվել է գիշերը` անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով․ ասել է հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ինչպես ավելի վաղ նշել էին իրանական լրատվամիջոցները, անօդաչու սարքերի հարձակման հետևանքով ռազմական օբյեկտը փոքր վնասներ է կրել, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հաղորդվել է, որ անօդաչուներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկու սարքեր որսացել են զինվորականները և պայթեցրել։
«Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի 3 անդամներ կայցելեն Սպահան՝ ստուգելու երեկ գիշեր տեղի ունեցած պայթյունի վայրը»,- Հեյդարիի խոսքերն է մեջբերում Tasnim-ը։