«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է եղել. ոստիկանություն

Հունվարի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումներ են ստացվել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է: Մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Երևանի գնդի պարեկները, որոնք խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալել ու Շենգավիթի բաժին են ներկայացրել երկու երիտասարդի՝ երկուսն էլ Ալավերդի քաղաքի բնակիչ: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Բժշկական կենտրոնի անվտանգության պետից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ մի խումբ անձինք վիճաբանել և քաշքշել են հիվանդանոցի աշխատակիցներին՝ խաթարելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը:

Հանգամանքները պարզվում են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել