Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը: 2022-ի ընթացքում բանկի հիփոթեքային պորտֆելն ավելացել է մոտ 45 մլրդ դրամով կամ 32%-ով` հասնելով 186 մլրդ դրամի: 31.12.2022-ի դրությամբ Ամերիաբանկի մասնաբաժինը շուկայում հասնում է 22 %-ի:
2022 թ.-ին Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնվել է 1,635 նորակառույց բնակարան: Հատկանշական է, որ հիփոթեքային վարկերի մոտ 30%-ը հաստատվել և տրամադրվել է օնլայն` Estate.ameriabank.am հարթակի միջոցով:
«Ուրախ ենք փաստել, որ նախորդ տարի օրական մեկ ընտանիք ձեռք է բերել բնակարան մեր նոր հարթակի միջոցով: Սա մեզ անչափ ոգևորում է հարթակն էլ ավելի զարգացնելու ու դրա միջոցով նոր հնարավորություններ ստեղծելու, իհարկե, բարելավելու կյանքի որակը»,- ասում է Ամերիաբանկի Հիփոթեքային և ավտովարկավորման վարչության ղեկավար Գևորգ Մանուկյանը:
Ընդհանուր առմամբ 2022թ. ընթացքում հարթակում ստացվել է վարկունակության ստուգման ավելի քան 5,200 նախնական վարկային հայտ:
2022-ի ընթացքում Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրերի` Global Finance-ի, Euromoney-ի և The Banker-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում: Այս առթիվ Բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:
Արշավի շրջանակում նկարահանված հոլովակներից մեկը պատմում է տուն գնելու ամենակարճ օնլայն ճանապարհի` Estate.ameriabank.am հարթակի մասին:
Ավելի վաղ «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում հրապարակվել են տեսանյութեր նվիրված Ամերիաբանկի ԿՍՊ ծրագրերին և օնլայն / մոբայլ բանկինգին:
—————————————
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական – տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:
Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: