Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում անձանց պահման և առողջության իրավունքների ապահովման պայմանները բավարար չեն: Այա մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Այս մասին այցի ընթացում արձանագրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ Արարատի մարզպետարանի գործընկերների հետ կկազմվի աշխատանքային ծրագիր` առողջության կենտրոնի հետագա կարգավիճակը հստակեցնելու նպատակով:
Այս կենտրոնում գտնվում են հիմնականում խնամքի կարիք ունեցող անձինք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քանիցս ընդգծել է բուժական և խնամքի ծառայություններն առանձնացնելու նպատակահարմարության մասին` ի նպաստ կենտրոններում բուժում ստացող անձանց»,-ասվում է հաղորդագրության մեջ: