Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 25-ին որոշում է ընդունել, որում ասվում է.
«1. Հանրապետության նախագահին առաջարկել Անդրանիկ Մնացականի Մնացականյանի թեկնածությունը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Անդրանիկ Մնացականյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած»: