Կեղծ հղում է տարածվում, որտեղ պահանջում են լրացնել բանկային տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:
«Պետք չէ տվյալներ փոխանցել:
Հղումով պահանջում են նաև լրացնել ՀՀ բանկերի առցանց համակարգերի մուտքանուն ու գաղտնաբառը: Որևէ դեպքում պետք չէ բանկային գաղտնաբառ ու մուտքանուն լրացնել, եթե այդ բանկի պրոդուկտից չեք օգտվում»,-ասվում է հաղորդագրության մեջ: