Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը հունվարի 25-ին մի շարք որոշումներ է ստորագրել, որոնցով պաշտոնանկություններ են եղել:
Մասնավորապես՝
Վանիկ Մարտիրոսյանը փետրվարի մեկից կազատվի Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնից:
Արթուր Նաջարյանը փետրվարի մեկից կազատվի Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնից:
Լիլիթ Մուրադյանը փետրվարի մեկից կազատվի Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնից:
Երանուհի Ավետիսյանը փետրվարի մեկից կազատվի Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնից: