ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան կոչով դիմել է ԱՄՆ-ին։ Նա Twitter-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է․
«Մինչ մենք այստեղ խոսում ենք, հայերը ստանում են սննդի կտրոններ, ինչպես ամերիկացիները Մեծ ճգնաժամի ժամանակ։ Ադրբեջանը ավելի քան մեկ ամիս շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչը հանգեցրել է պարենի և դեղորայքի լուրջ պակասի։ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցության լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի Հանրապետության բնակչությունը: