Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 10-ին որոշում է ստորագրել, որի համաձայն դպրոցի տնօրեն է նշանակվել։
«Երևանի համար 157 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Նարինե Պարույրի Միրզոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 2023 թվականի հունվարի 10-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 8-ը։
Տիրուհի Հակոբի Նիկողոսյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»,-ասված է որոշման մեջ։