Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` հունվարի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
