ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլնի կուտակման, շահագործման ժամկետների ու պայմանների վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սպառազինության ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծy, որի համաձայն հստակեցվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման նպատակով սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շրջանակը, կուտակման նորմայի, շահագործման (ծախսի) նորմայի և շահագործման ժամկետների հասկացությունները, կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման (ձևավորման) պայմանները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Պաշտպանության մասին» օրենքում 2022 թվականի հուլիսի 7-ի ՀO-334-Ն oրենքով կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունների շարքում ներառվել է սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման կարգի հաստատումը, ինչպես նաև օրենքով նախատեսվել է, որ սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետները ենթակա են սահմանման ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշմամբ հստակեցնել սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շրջանակը, կուտակման, շահագործման (ծախսի) նորմայի և շահագործման ժամկետի հասկացությունները, նորմաների ու շահագործման ժամկետի սահմանման (ձևավորման) հիմքերը:

 

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԾԱԽՍԻ) ՆՈՐՄԱՆԵՐԻ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳ

                                                                       ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․ Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են սպառազինության, ռազ­մական տեխնիկայի, ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոց­ների (այսուհետ նաև` ռազմական նշանակության միջոցներ) կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների և շահագործման ժամկետների ձևավորման պայմանները, որոնց հիման վրա ենթակա են սահմանվելու ռազմական նշանակության միջոցների կուտակ­ման և շահագործման (ծախսի) նորմաներն ու դրանց շահագործման ժամկետները:

2․ Սույն կարգի իմաստով`

1) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության զին­ված ուժերի (այսուհետ` ԶՈՒ) կարիքների համար ձեռք բերված և օգտագործվող`

ա. տարբեր տեսակի զենքեր և դրանց մարտական ​​կիրառումն ապահովող միջոց­ների համալիրներ, այդ թվում՝ տեղափոխման միջոցներ, ուղղորդման, արձակ­ման, կառա­վար­ման համակարգեր, ինժեներական սպառազինության միջոցներ, ինչպես նաև այլ հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք նախա­տես­ված են ՀՀ զինված ուժերը համալրելու համար, ռազմամթերք և դրանց բաղադրիչները, պահեստային սարքավորումներ և սարքեր, ուսումնական զենքերի մա­սեր, սարքեր և բա­ղադրիչներ (տարբեր տեսակի զենքերի և ռազմական տեխնիկայի կեղծ մոդելներ և սի­մուլ­յատորներ), պահեստային գործիքներ և պահես­տա­մասեր,

բ. ՀՀ ԶՈՒ-ում կիրառվող օպտիկական, ջերմատեսիլ, գիշերային տեսա­նե­լիության, տեղագրագեոդեզիական և նավարկային, ռադիոէլետրոնային, ազդանշանային միջոցներ, համակարգեր, սարքեր և սար­քավորումներ, էլեկտրոնային հետախուզական համակարգեր, ինչպես նաև զորքերի, սպա­ռա­զինության ու ռազմական տեխնիկայի կա­ռա­վարման համակարգեր,

գ. պայթուցիկ նյութեր, պայթեցման առարկաներ և սարքեր, վառոդ (բացառու­թյամբ որսորդականի), մարտական հրթիռների հրթիռային վառելիք, հատուկ նշանա­կության նյու­թեր և դրանց արտադրության համար նախատեսված հատուկ սարքա­վորումներ,

դ. սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման համար նա­խատեսված սարքավորումներ,

ե. սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, արդիա­կանացման և (կամ) ոչնչացման (օգտահանման) համար նախատեսված հատուկ սարքա­վորումներ և տեխնոլոգիաներ,

զ. զինված ուժերի անձնակազմի անհատական պաշտ­պա­նական միջոցներ, անձնա­կազմի կենսագործունեության ապահովման համակարգեր, ռադացիոն սարքերի ստուգ­ման չափագիտական սարքավորումներ, դրանց արտադրու­թյան հա­մար նախատեսված հատուկ սարքավորումներ և սարքեր,

է. զանգվա­ծա­յին խոցման զեն­քից պաշտպանության համար նախատեսված միջոց­ներ (ՌՔԿ հե­տա­խու­զության մի­ջոցներ, հատուկ մշակման միջոցներ, ոչ սպեցիֆիկ կենսաբանական հետախուզության տեխնիկական միջոցներ, անհա­տա­կան և կո­լեկ­տիվ պաշտ­­պա­նա­կան միջոց­ներ, ծխային միջոցներ, հրանետային հրկի­զող միջոց­ներ (համակարգեր)),

ը. թիկունքի ապահովման հատուկ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, հա­տուկ մասի բաղադրիչներ, հրթիռային վառելիք և վառելիքաքսուկային նյութեր ու հատուկ հեղուկներ, ջերմային, սառնարանային, մեխանիկական սարքավորումներ, ճա­շա­րանախո­հանոցային սպասք և գույք, վերանորոգման արհեստանոցի հիմնական միջոցներ, անձնակազմի հանդերձանք, կենցաղ-սպասարկման սարքավորումներ (լվաց­քի մեքենաներ, չորացնող թմբուկներ, կենտրոնախույզ քամիչներ, արդուկներ և արդու­կող գլա­նակներ, կարի մեքենաներ և այլ տեսակի միջոցներ), ինչպես նաև նշված սարքերի սարքավորումներ, բոլոր տեսակի վրաններ, դաշտային շարժական բաղնիք­ներ, միջա­տազերծող ախտահանիչ սարքեր և սարքավորումներ, հրշեջ ավտոտեխնիկա, հրշեջ տեխնիկական միջոցներ, հակահրդեհային գույք և միջոցներ,

թ. տեխնիկական փաստաթղթեր (նորմատիվ-տեխնիկական, կոնստրուկտորական, նա­­խա­գծային, տեխնոլոգիական, շահագործման, ծրագրային, հրահանգիչ-մեթոդա­կան), որոնք կարգավորում են ռազմական նշանակության արտադրանքի ստեղծումը, ար­տադրու­թյունը, շահագործումը, մարտական կիրառումը, արդիականացումը, վերանո­րո­գումը և ոչնչացումը (օգտահանումը), կա­նոնադրական փաստաթղթեր (ԱՏ-ի, նրա շահա­գործման և նորոգման միջոցների պահ­պա­նումը կանոնակարգող փաս­տա­թղթեր, ուղե­ցույց­ներ և այլն), համարային փաս­տա­թղթեր (Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանա­կության այլ նյութա­տեխնիկական միջոցների շահագործման, տեխնիկական նկարագրի, տեխնիկա­կան սպասարկման և նորագման միջոցների պահպանումը կանոնակարգող փաս­տաթղթեր, ուղեցույցներ և այլն), հաշվառման-հաշվետվական փաստա­թղ­թեր,

ժ. անվտանգությունը, այդ թվում՝ էկոլոգիական անվտանգությունը, ռազմական նշա­նակության արտադրանքի արտադրության անվտանգությունը կանոնակարգող գիտա­տեխնիկական (նորմատիվ-տեխնիկական) փաստաթղթեր,

ժա. սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արդիականացման և (կամ) ոչնչացման (օգտահանման) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշ­խա­տանքների արդյունքները,

ժբ. նյութական կրիչներ, որոնք պարունակում են գիտատեխնիկական տեղե­կատվու­թյունը, ինչպես նաև ռազմական, ռազմատեխնիկական նշանակության գյու­տերը, օգտա­կար մոդելները և արդյունաբերական նմուշները ու մտավոր գործու­նեու­թյան այլ արդ­յունք­ները,

ժգ. զորքերի, զենքի և ռազմական տեխնիկայի, ավտոմատացված կառավարման համա­­կարգերի, ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստ­րուկ­տո­րական աշխատանքների հատուկ ծրագրային-մաթեմատիկական ապահովում,

ժդ. ուսումնանյութական բազայի սարքա­վո­րում­ներ (զրահա­տեխ­նիկայի և հրա­ձգային զեն­­քերի վարժասարքեր, հրաձգարանային սարքավորումներ, ՈՒՆԲ-ի օժան­դակ այլ մի­ջոցներ),

ժե. ավիացիոն տեխնիկա – այսուհետ՝ ԱՏ (օդանավավարվող և անօդաչու թռչող սար­քեր, թռչող սարքերի շարժիչներ, թռչող սարքերի սարքավորումներ (հանովի և ստա­ցիո­նար, տեղադրված թռչող սարքերի վրա), ավիացիոն խոցման միջոցներ (այսուհետ՝ ԱԽՄ–ավիա­ցիոն հրթիռներ և ռումբեր, բոցավառվող բաքեր, ականներ, ավիացիոն հրե­տանային զենքի փամփուշտներ և նրանց լրակազմող մասերը,
խո­չըն­դոտող հրթիռ­ներ և փամփուշտներ, ծածկագիր-լիցքեր, ձայնի պայթյունային աղբ­յու­րներ, հրատեխնիկական միջոցներ և այլ, ավիա­ցիոն վարժասարքեր, անօդաչու թռչող համակարգերի բաղկացուցիչ մասեր, անօդաչու թռչող սարքերի ղեկավարման կայան­ներ, ղեկավարման կայանի սարքա­վո­րում­ներ և բաղկացուցիչ մասեր (հանովի և ստա­ցիոնար, տեղադրված ղեկա­վարման կա­յա­նի վրա),

ժզ. բժշկական նշանակության նյութատեխնիկական միջոցներ,

ժէ. դաստիարակության տեխնիկական միջոցներ,

ժը. կապի միջոցներ և տեխնիկա,

2) կուտակման նորմա է համարվում ԶՈՒ խնդիրների ապահովման և գործու­նեության համար անհրաժեշտ ռազմական նշանակության միջոցների ձեռք բերման կարիքը.

3) շահագործման (ծախսի) նորմա է համարվում սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների օգտա­գործ­­ման (ըստ նշանակության կիրառման) ժամկետը (պի­տա­­­նիությունը)։

3․ Ռազմական նշանակության միջոցների կուտակման հիմք են հանդիսանում ԶՈՒ խնդիրների ամենօրյա և (կամ) հեռանկարային ապահովման և գործունեության համար անհրաժեշտ ռազմական նշանակության  միջոցների  ձեռքբերման  տարեկան  գնման պլանը, ԶՈՒ զարգացման պլանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի զար­գացման պետական ծրագիրը:

4․ Սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման ժամկետների, ինչպես նաև դրանց երկարացման համար հիմք են ընդունվում համա­պատասխան ռազմական նշանակության միջոցների գործարանային և (կամ) տեխ­նիկական կանոնակարգերը (տեղեկագրերը), առկայության դեպքում` ԳՈՍՏ-երը, ռազմական նշանա­կության միջոցի շահագործման ձեռնարկները, ընդ որում սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ժամկետները երկարացվում են հանձնաժողովային կարգով՝ հաշվի առնելով նշված միջոցների օգտակարության շահագործման կարիքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել