Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանը նախագահ Արայիկ Հարությունյանի 2022 թվականի նոյեմբերի 23-ի հրամանագրով ազատվել էր ԱԳՆ պաշտոնից և նշանակվել ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար։