Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 8-րդ կետում «1332» թիվը փոխարինել «1414» թվով:
2. Սույն որոշումը գործում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը»։
Iravaban.net-ը հայտնում է, որ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 8-րդ կետով սահմանված է Քննչական կոմիտեում աշխատակիցների հաստիքների թիվը։
Այսպիսով, ՔԿ-ում նոր հաստիք կավելանա։