«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուտով կշրջենք տարեգրության ևս մեկ էջ: Տարեմուտին, երբ ամփոփում ենք անցածը, հաշվետու լինում ինքներս մեր առջև, այսօր առավել, քան երբևէ մեզ համակում է մեր Հայրենիքին և հայրենակիցներին պատուհասած գոյաբանական խնդրի վերաբերյալ մտահոգությունը:
Մեր սերունդը տեսել է, թե ինչպես կերտվեց անկախությունը, ինչպիսի կորուստների, զրկանքների և ինքնանվիրումի գնով վաստակեցինք հաղթանակ, պատիվ և պետություն ունենալու իրավունք:
Այս ծանր ժամանակաշրջանում մեր սերունդը պիտի իր մեջ ուժ ու բանականություն գտնի`վերանայելու կյանքի, մարդկայնության, Հայրենիքի, պետականության հանդեպ ունեցած վերաբերմունքը, որպեսզի գալիք սերունդները չվճարեն մեր գործած սխալների համար։
Թող որ գալիք տարին լինի սխալների ուղղման, ինքնության վերագտնման, արդարության, կայուն խաղաղության ու վերելքի Նոր Տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: