Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Քիչ առաջ իմացա, որ կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը»,-նշել է նա։
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Ծնվել է 1953թ. հունվարի 28-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ:
1976-80-ին աշխատել է «Հայկապշին» տրեստում որպես բանվոր, 1982-ին` օպերային եւ բալետի թատրոնում տեխնիկ, Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում ուսուցիչ, 1983-87-ին` լրագրական աշխատանք է կատարել Ռադիոհեռուստապետկոմում եւ «Ավանգարդ» թերթում, 1987-90-ին` Մխիթար Սեբաստացու անվ. կրթօջախում ուսուցիչ: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել եւ մինչեւ 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:
Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: