Հայտարարվել է նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման մրցույթը Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների շրջանակներում միջազգային ստանդարտներին համապատասխան նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 23-ին նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով հայտարարվել է մրցույթ, որի հրավերը տեղադրված է www.gnumner.am կայքում, ՀՀՔԿ-ՓՆՄԽԾՁԲ-22/1 ծածկագրով:
Մրցույթի տեխնիկական բնութագրով սահմանվել է առկա նախագծային լուծումներին համապատասխան նախագծային փաստաթղթեր մշակելու պահանջ և առաջադրանքին կցվել են Արդարադատության նախարարության կողմից նախապես մշակված էսքիզային տարբերակը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2023 թվականի հունվարի 12-ը: