Լեզվի կոմիտեի հրապարակած երեսունից ավելի հորդորակներում ամփոփված են օտար բառերի շուրջ հազար հայերեն համարժեքներ։ Այս ցանկով լրանում է առաջին 1000-յակը։ Էլեկտրոնային այս բառացանկը հասանելի է համացանցից օգտվողներին։ Համակարգը հնարավորություն է տալիս հեշտությամբ որոնել ցանկալի բառը։
«Ուրախ ենք, որ օտար բառերի հայերեն համարժեքները ներկայացնելու նախաձեռնությունը օգտակար է եղել և շարունակում է լինել շատերի ուղեկիցը խոսքը օտար բառերից մաքրելու ճանապարհին։
Հուսով ենք, որ գիտական, պաշտոնական, մասնագիտական, առօրյա այս բառերի հայերեն համարժեքները կամրակայվեն մեր գրավոր և բանավոր խոսքում»,-նշել է Լեզվի կոմիտեն՝ ներկայացնելով ներքոնշյալ բառերը․
- անլիմիթ(իդ) – անսահմանափակ, անսահման
- անմյութ – ձայնը միացնել
- բեյզիք – 1․ հիմնական 2․ տարրական
- բեյքըրի – հացի / թխվածքի փուռ, խանութ
- բրեյնսթորմինգ – մտագրոհ
- դենացիոնալիզացիա – ապազգայնացում
- դիվայս – սարք, հարմարանք
- լիրիկա – քնարերգություն
- հեյթ սփիչ – ատելության խոսք
- մյութ – ձայնը անջատել
- սքիլ – հմտություն
- սքիփ – բաց թողնել
- վեստերնիզացիա – արևմտականացում
- վեստիբյուլ – նախասրահ, սպասասրահ, ճեմասրահ
- ֆոտո – լուսանկար (նկար)։