Հայաստանի ինքնիշխան տարածքը գրավվել է Ադրբեջանի կողմից, եթե բանը հասնում է դրան, ապա եղբայրական են Թուրքիան և Ադրբեջանը. Մնացականյան

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մեկնաբանություններին։

Մնացականյանը գրել է․

«Վերջերս Զախարովայի երկար մեկնաբանությանը դավադրության մասին՝ եղբայրական Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները խաթարելու նպատակով, բացակայում է մեկ պարզ նախադասություն, փաստի մեկ պարզ հավաստում. Հայաստանի ինքնիշխան տարածքը գրավվել է Ադրբեջանի կողմից: Եթե բանը հասնում է դրան, ապա եղբայրական են Թուրքիան և Ադրբեջանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել