Մեր արբանյակը նախատեսածի պես թռչում է. փոխնախարար

Մեր արբանյակը նախատեսածի պես թռչում է տիեզերական տարածությունում և պլանավորված թեստային գործողություններ է անցնում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

«Այս պահին կարող եմ ասել, որ այդ գործողությունները տեղի են ունենում ժամանակացույցից մի փոքր արագ, թեստավորումը մեր սպասածից ավելի դրական զարգացում ունի: Ֆինանսական միջոցները հատկացված են, որոշումները կան և մինչև տարեվերջ Հայաստանում կլինի արբանյակի կառավարման կենտրոն։ Մինչև տարվա վերջ բոլորս բացմանը ներկա կլինենք»,-հավելեց նա:

Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22։35-ին, «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել