Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արտյոմ Սուջյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական։
Սուջյանը 2022 թվականից զբաղեցնում էր նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը։
Աշխատանքային գործունեություն
2020-2021թթ․աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչությունում որպես փորձագետ, այնուհետև՝ ավագ իրավաբան,
2021-2022թթ․ աշխատել է «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու-փաստաբան,
2021 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է,
2022 թվականի մայիս ամսից ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ է,
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում (իրավական ապահովման վարչություն) առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի պաշտոնը։
Կրթություն
2003-2014թթ․ սովորել է Երևանի Հ․Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցում, այնուհետև՝ թիվ 83 ավագ դպրոցում,
2014-2020թթ․ սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ),
2020-2022թթ․ սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մասնագիտացմամբ։
Այլ տեղեկություններ
2020թ․ մասնակցել է Ուիլյամ Վիսի անվան միջազգային առևտրային արբիտրաժի դատախաղ-մրցույթին,
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն օտար լեզուներին,
Ամուսնացած չէ։
2016-2018 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Արցախում։