Հոկտեմբերի 25-ը Սամոսատում նահատակված Ս. Հիպիրիքյանների հիշատակության օրն է

Հոկտեմբերի 25-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սամոսատում նահատակված Ս. Հիպիրիքյանների հիշատակության օրը։

Ս. Հիպիրիքյանները 7 վկաներ էին Փոքր Հայքի Սամոսատ քաղաքից, Մաքսիմինոս Դաժ կայսեր օրոք, 3-4-րդ դարերում: Քաղաքի կուռքերի պատվին կազմակերպված տոնակատարության ընթացքում նրանք տանն աղոթում էին:

Այդ ժամանակ նրանց այցելում են հեթանոս 5 բարեկամները, ովքեր հարցնում են նրանց` տոնին չմասնակցելու պատճառը և ունկնդրելով վկաների քարոզը քրիստոնեության ճշմարիտ կրոն լինելու վերաբերյալ` դառնում են Քրիստոսի հետևորդներ:

Նրանց դատական ատյան են տանում, սակայն բոլորն էլ հաստատուն են մնում իրենց հավատի մեջ` ընդունելով նահատակության անթառամ պսակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել