Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակվել։ Խնդրում եմ չտարածել ապատեղեկատվություն։

Որոշման հրապարակման ժամը հայտնի չէ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

Պաշտոնատար անձը, որի մասին նշվում է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է։

ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:

Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել