Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 14-ին սեզոնային գրիպի դեմ «վաքսիգրիպ» տետրա պատվաստանյութի կիրառման հրահանգը հաստատելու, պատվաստումների կազմակերպման և իրականացման լրացուցիչ ցուցումների մասին հրաման է ստորագրել։

Iravaban.net-ը տեղեկանում է, որ Երևանի քաղաքապետարանի առողջապահության, մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովությաննվարչության պետերին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրեններին առաջարկվել է կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը։

Հրամանով սահմանվել են ռիսկի խմբերը՝

· հղիներ,

· 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,

· 65 և բարձր տարիքի անձինք,

· փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,

· մինչև 64 տարեկան շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սիրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,

· մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,

· 2022 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք,

· տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ), և առողջ ազգաբնակչության շրջանում:

Նշվում է, որ Վաքսիգրիպ ՏետրաTM-ն գրիպի քառավալենտ պատվաստանյութի կախույթ է` ներարկման համար, ներլցված ներարկիչում: Ինակտիվացված պատվաստանյութ է: Նախատեսված է 2022/2023 սեզոնի համար:

Պատվաստանյութը չի պաշտպանում ձեզ կամ ձեր երեխային սովորական մրսածությունից, անգամ եթե որոշ ախտանշաններ նման են գրիպին։

Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, եթե պատվաստվողի մոտ առկա է.

1) Ծանր ալերգաբանական ռեակցիա: Անհետաձգելի բժշկական վիճակ է, որը կարող է ուղեկցվել արագ մակերեսային շնչառությամբ, սրտի ռիթմի արագացմամբ, դանդաղ անոթազարկով, մաշկի սառնությամբ և խոնավությամբ, գլխապտույտներով, որոնք կարող են առաջացնել ուշագնացություն (շոկ):

2) Գլխի, պարանոցի, դեմքի, շրթունքների, լեզվի, կոկորդի վրա կամ մարմնի այլ տեղում տեղակայված ուռուցքի դեպքում, որը կարող է դժվարացնել կլման ակտը կամ շնչառությունը:

3) Ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսիք են մաշկային ռեակցիաները, որոնք կարող են տարածվել ամբողջ մարմնի վրա, ներառյալ քորը, ցանը, բծերը, կարմրությունը (էրիթեմա):

Առողջապահության նախարարի հրամանում նշված են նաև նախազգուշացումների ու վերապահումների մասին։

Մասնավորապես՝

Նախքան Վաքսիգրիպ ՏետրաTM-ով պատվաստվելը խոսեք ձեր բժշկի, դեղագետի կամ ձեր բուժքրոջ հետ։ Նախքան պատվաստումը պետք է հայտնեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունենք՝

1) Թույլ իմունային համակարգ (իմունադեֆիցիտ կամ եթե իմունային համակարգն ընկճող դեղորայք եք ընդունում):

2) Արյան մակարդելիության խանգարումներով ուղեկցվող հիվանդություն կամ կապտուկների առաջացման հակվածություն:

3) Եթե գրիպի դեմ պատվաստմանը հաջորդող օրերի ընթացքում ինչ որ մի պատճառով պատվաստում ստացողը պետք է արյան անալիզ հանձնի: Իրականում վերջին շրջանում պատվաստում ստացած որոշ հիվանդների մոտ կեղծ դրական հետազոտության արդյունքներ են դիտվել:

4) Բոլոր պատվաստանյութերի նման Վաքսիգրիպ ՏետրաTM-ն նույնպես չի կարող ամբողջությամբ պաշտպանել բոլոր պատվաստվածներին:

5) Ձեր բժիշկն է որոշում, թե արդյոք դուք կամ ձեր երեխան պետք է ստանաք պատվաստում, թե ոչ։ Ներարկումից հետո կամ նույնիսկ նախքան ներարկումը կարող է ուշաթափություն լինել։ Հետևաբար պետք է հայտնեք ձեր բժշկին կամ բուժքրոջը, եթե դուք կամ ձեր երեխան նախկինում ուշաթափվել եք ներարկումից
առաջ կամ հետո։

10. Վաքսիգրիպ ՏետրաTM-ն նախատեսված չէ 6 ամսականից ցածր տարիքի երեխաների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել