Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկկողմ հանդիպումներ է անցկացնում ՆԱՏՕ-ի (NATO) բրյուսելյան կենտրոնակայանում, որտեղ նա մեկնել է մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
Այս շրջանակներում Հուլուսի Աքարը հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսի հետ։ Կողմերը քննարկել եմ տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր։
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Աքարը հանդիպել է նաև այլ երկրների իր գործընկերների հետ, մասնավորապես ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի հետ։
Իր հանդիպումներում Աքարը շարունակ ընդգծել է, որ Թուրքիան, որն ավելի քան 70 տարի ՆԱՏՕ-ի անդամ է, ունի 2-րդ խոշոր բանակը և մեծապես նպաստել է եվրատլանտյան դաշինքի անվտանգությանը։ Մինչդեռ Թուրքիայի նկատմամբ կիրառվով արտահանման սահմանափակումները, ըստ նրա, թուլացրել են եվրատլանտյան անվտանգությունը։
Վերհիշյալ հանդիպումների ընթացքում սեղանին են դրվել նաև ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությանն առնչվող բազմազան հարցեր։
Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ. փետրվարի 18-ին` այդ դաշինքի ստեղծումից ընդամենը 3 տարի անց։