Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Արարատ Միրզոյանին:
«Սերգեյ Լավրովը ժամանել է Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Առաջին հանդիպումը կայացել է հայ գործընկերոջ հետ»,-այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: