ԲԴԽ-ն քննում է դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդությունը

2022 թվականի հոկտեմբերի 10-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի, դատավորի վարքագծի կանոնների՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու և նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում որպես ներկայացուցիչ հանդես չգալու կամ խորհրդատվություն չտրամադրելու պահանջի խախտում, այն է՝ դատավորը թիվ ԵԴ/36004/02/20 քաղաքացիական գործով իրականացրել է դատական ներկայացուցչություն՝ նշված գործով 12.07.2021 թվականին և 17.09.2021 թվականին կայացած դատական նիստերին հանդես գալով որպես իր կնոջ՝ հայցվոր Ա.Թ.-ի ներկայացուցիչ:

Հաջորդ նիստը նշանակվեց 2022 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել