Հոկտեմբերի 4-ին, ժամը 19։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ տուժածներ չկան։
Հրդեհը մարվել է ժամը 20։10-ին։ Այրվել են ավտոմեքենան և խողովակից արտահոսած գազը: