Դավիթ Բաբայանը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղիյանին։

Հանդիպման ընթացքում Դավիթ Բաբայանը Ազնավուր Սաղիյանին է փոխանցել Մարտունի և Գլենդեյլ (ԱՄՆ) քաղաքների միջև քույր քաղաքային հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի և Գլենդեյլի քաղաքապետ Արդաշես Քասախյանի կողմից նախարար Բաբայանի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

Համաձայնագրով նախատեսված է երկու քաղաքների միջև համագործակցություն սոցիալական, կրթական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև փոխանակման ծրագրերի իրականացում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել