Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները, հայտնում են քաղաքապետարանից։
«Գործընթացի մեկնարկը կտրվի 05.10.2022թ.-ին, ավարտը՝ 25.10.2022թ.: Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
