«ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագիր» միջոցառմանը մասնակցելու համար պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Վիլեն Գաբրիելյանը կգործուղվեն Բրյուսել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով ` կարգադրում եմ.

1.«ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագիր» միջոցառմանը մասնակցելու համար 2022 թվականի հոկտեմբերի 2-4-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Սարգիս Խանդանյանին եւ Վիլեն Գաբրիելյանին:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին` գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել