Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել (Արայիկ) Բադեյանը։
Այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը։
Նա նաև հայտնել է, որ Մանվել Բադեյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
«Խորապես վշտացած եմ Մանվել Բադեյանի կորստյամբ ու վստահ եմ, որ շատերը, հատկապես նրան մոտիկից ճանաչողները, առանձնահատուկ ցավով ու ափսոսանքով են սգում նրա անժամանակ մահը: Գուցե նոր խոսք պիտի գրեի թե՛ որպես հմուտ ու հաջողակ գործարար, թե՛ քաղաքական իր որոշակի գործունեությամբ արժանավոր ճանապարհ անցած այս լավ մարդու մասին, ում հետ հայրենակիցներ ու ինչ-որ տեղ բարեկամներ էինք նաև: Բայց համաձայնեք, որ միշտ չէ, որ թարմ վշտի մեջ մարդ կարողանում է ասել ամենակարևորն ու անհրաժեշտը»,-նշել է Լևոն Բլբուլյանը։