Կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը

93 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը:

Ռաֆայել Չմշկյանը ծնվել է Թբիլիսիում և Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը Ռաֆայել Չմշկյանը նվաճել է 1952 թվականին Հելսինկիում, նաև ԽՍՀՄ հնգակի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր։

Ռաֆայել Չմշկյանը նաև մեծապես նպաստել է հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր զորակցությունն է հայտնում լեգենդար մարզիկի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մարզական հանրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել