Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հերքում է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ամեն անգամ հարկ չեմ համարում հերքել լուրեր, որոնք, միևնույնն է, հերքելու է ժամանակը։ Այս անգամ պարտավոր եմ, քանի որ իմ գլխավորած կուսակցությունը հաջորդ կարևոր հանգրվանի առջև է։
Շրջանառվում են լուրեր իմ նախարար նշանակվելու մասին և իբրև թե որոշ հարցերում համաձայնություն չգալու մասին։
Ինչպես հասկանում եք, ոչ նման առաջարկ կարող էր լինել, ոչ էլ՝ դրա քննարկում, որովհետև կառավարություն գնալու իմ համաձայնության քննարկումը մեկ նախապայման ունի՝ կառավարությունը պիտի գլխավորի մեր կուսակցության ներկայացուցիչը։ Սա է պատճառը, որ նման առաջարկ ու դրա քննարկում ինձ հետ ուղղակի չի լինում։
Սրանով ուզում եմ կանխել թեմայի հետագա շահարկումը և տարածումը։ Հուսով եմ՝ այսքանով կսահմանափակվենք։
Իսկ «Ապրելու Երկիր» կուսակցության իմ թիմակիցներին հաջողություն եմ մաղթում առաջիկա ՏԻՄ ընտրություններում»։