Հայաստանի որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի

Հայաստանի Հանրապետության որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Հայաստանի որոշ դպրոցներում, ոչ միայն սահմանամերձ մարզերի մի քանի դպրոցներում, վրացերեն կուսումնասիրվի: Մենք պատրաստ ենք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մանրամասները կներկայացվի մի փոքր ուշ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել