Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 14-ից ի վեր փրկարարա-որոնողական և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 935 փրկարար։
«Կարմիր խաչի ներկայացուցիչներից մասնակցել են 201 հոգի, «ՈՄԱ» կազմակերպությունից մասնակցել են 132 կամավոր, այլ անհատներ և կազմակերպություններ՝ 250 հոգի։ Մեր փրկարարները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, հաջողվել է փրկել 10 մարդու կյանք»,-նշեց նա։
ԱԻՆ մամուլի խոսնակի խոսքով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են, քանի որ այն հատվածը որտեղ եղել է պայթյունը, վտանգավոր է, քանի որ հնարավոր է փլուզում։
«Որոշում կայացվեց, որ գիշերային ժամերին որոնողական աշխատանքները դադարեցվեն։ Ունենալու ենք հերթապահություն։ Լույսը բացվելուն պես կսկսվեն որոնողական աշխատանքները»,-ասաց Հայկ Կոստանյանը։
Նա հայտնեց, որ փրկարարների աշխատանքը կավարտվի, երբ գտնեն անհետ կորած համարվողներին։