Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնում է․
«Հարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:25-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»։