Օգոստոսի 15-ին ժամը 18։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտ այրվում են անասնակեր և ավտոմեքենաներ։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցում գտնվող տանը և հարակից շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 22:01-ին:
Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆերը՝ մասնակի (մոտ 120 քմ), հարակից շինությունում կուտակած անասնակեր (մոտ 1000 հակ), 5 պատուհան, որից 2-ը՝ մասնակի և տան մոտ կայանած «Chevrolet Epica» մակնիշի ավտոմեքենան։