Գրիգոր Կարապետյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ 2022թ-ի հունիսի 3-ի «Զանգվածային անկարգությունների» քրեական գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է փաստաբան Նարեկ Ալոյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ. կատարվում են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ՝  տվյալ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ հավաքի մասնակիցները, չենթարկվելով հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ։ Մասնավորապես, քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։ Այդ կերպ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան՝ վտանգելով հասարակական անվտանգությունը: Մեկի ձեռքին էլ մուրճ է եղել, սակայն պաշտպանական կողմը պնդում է, որ ոչ թե մուրճ, այլ ձեռնափայտ է եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել