Եռամսյա վարժական հավաքի մասնակիցը քնած ժամանակ հանկարծամահ է եղել․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել