Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, փողոցներում սրսկիչ մեքենան աշխատելու է։
«Անվտանգության կանոնները պահպանելու նպատակով բնակիչներին խնդրում ենք փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները՝ ժամը 09:30-ից»,-ասված է հայտարարության մեջ։