Ինչո՞ւ ֆինանսավորման պայմաններում գործը չի արվել. Փաշինյանն անդրադարձել է Մեղրիի մանկապարտեզի խնդրին

ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց այն հարցի կապակցությամբ, որ Մեղրի քաղաքում դեռ 2018 թվականին խոստացված մանկապարտեզը շահագործման չի հանձնվել: Այնինչ՝ ֆինանսավորումը եղել է:

«Ուզում եմ անդրադառնալ Մեղրի քաղաքի մանկապարտեզին: Դեռ 2018 թվականին Մեղրի քաղաքում խոստում եմ տվել մանկապարտեզի հետ կապված: Շինարարության համար միջոցներ է հատկացրել «Իմ քայլը» հիմնադրամը: Ինձ համար տհաճ անակնկալ է այն, որ մանկապարտեզը չի գործում: Ինչո՞ւ ֆինանսավորման պայմաններում գործը չի արվել: Լուսանկարներ են ուղարկել ինձ, խայտառակ պատկեր է: Հանձնարական եմ տվել փոխվարչապետ Մաթևոսյանին: Ես այս հարցը համարում եմ ինձ համար անձնական պատասխանատվություն, անկախ նրանից, թե ով է կապալառուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ աշխատանքների թերացման հարցի պարզաբանման պրոցեսից պետք է երեխաները չտուժեն: Նա հստակ հանձնարական տվեց՝ մանկապարտեզը պետք է շահագործման հանձնվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել